
Լոնդոնի Apple Music փառատոնի հեդլայներ են դարձել Ալիշա Քիզը, Bastille-ը, Բրիթնի Սփիրսը, Քելվին Հարիսը, Chance the Rapper-ը, Էլթոն Ջոնը, Մայքլ Բուբլը, OneRepublic-ը, Ռոբի Ուիլյամսը և The 1975-ը: Այդ մասին ասված է Apple ընկերության մամլո հաղորդագրությունում:
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 30-ը Լոնդոնի Roundhouse համերգասրահում: Միջոցառումը տեղի է ունենում 10-րդ անգամ: