Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրում 849 պացիենտ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8189-ի. Independent
Advertisement 1000 x 90

Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրում 849 պացիենտ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8189-ի. Independent

Իսպանիայում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով մահվան 849 դեպք: Վկայակոչելով առողջապահության նախարարությանը՝ այս մասին հայտնում է Independent-ը:

Երկրում վարակվածների թիվը հասել է մինչև 94 417-ի, մինչդեռ դեռևս երեկ կար 85 195 վարակված:

Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Իտալիային, որտեղ վիրուսի հետևանքով մահացել է արդեն 11 հազարից ավելի մարդ:

Իսպանիայի իշխանություններն անգամ ամբողջ երկրում նոր դիահերձարանների կառուցում են սկսել, հայտնում է պարբերականը:

Ավելի քան 5600 պացիենտ հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, իսկ կորոնավիրուսից բուժվել է գրեթե 20 հազար մարդ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով է վարակվել իսպանացի հայտնի համաճարակաբան, Իսպանիայի առողջապահության նախարարության բժշկական նախազգուշացումների և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը: Հենց նա էր պատասխանատու Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար:

Հիշեցնենք նաև, որ Իսպանիայում օրերս կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով հղի կին է մահացել: Նրա երեխան նույնպես ողջ չի մնացել:

med.news.am



Նման նյութեր