
Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:
Այս մասինտեղեկացնում է РБК-ն, որը հղում է կատարում Մոնակոյի թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը:
«Իշխանը համարվում է բուժված և իրեն լավ է զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պալատը տեղեկացնում է նաև, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ: