Ղազախստանցի լրագրողն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ղազախստանցի լրագրողն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում. armeniasputnik.am

«Խաբար 24» հեռուստաալիքի թղթակից Մարկ Բրյուշկոն ռեպորտաժ է վարել Նուր Սուլթանի հատուկ անցակետերից մեկի մոտ և ուղիղ միացման ժամանակ հայտարարել, որ չի կարողանում տեսնել իր սիրած աղջկան՝ Յուլյա Վոլկոկովային: Յուլյան նույնպես լրագրող է և աշխատում է Կարագանդայի «Եվրասիա» հեռուստաընկերությունում: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այդ քաղաքն ու հարակից քաղաքներն այժմ փակ են։

«Իմ սիրած աղջիկը մնացել է Կարագանդայում։ Նա էլ է աշխատում է «ճակատում»։ Ես նրան առաջարկ պետք է անեի մարտին, պետք է գնայի Նաուրիզ։ Բայց հիմա չգիտեմ` ինչ անեմ։ Կտեսնվենք մի քանի շաբաթից կամ ամսից», – ասել է Մարկ Բրյուշկոն։

Հետո երիտասարդը որոշել է առաջարկությունն անել հենց եթերում։

«Յուլյա Վոլկովա, ես գիտեմ, որ դու նայում ես ինձ ուղիղ եթերում։ Ամուսնացիր ինձ հետ։ Մենք շուտ չենք տեսնվի, բայց ուզում եմ, որ դու հաստատ իմանաս իմ բոլոր մտադրությունների մասին»,- ասել է լրագրողը։

Նա հավելել է, որ ուղիղ եթերից հետո կսպասի աղջկա պատասխանին: Ըստ ամենայնի, նա պատասխանն արդեն ստացել է, որովհետև աղջիկն արդեն շնորհավորանքներ է ընդունում։

View this post on Instagram

Вместе мы сила ? @1tvkz ?

A post shared by ??Jullitiz ?? (@jullitiz) on

armeniasputnik.am



Նման նյութեր