Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:
Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`
- Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը,
- Սրտաբան Նոնա Ասատրյանը,
- Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
- Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`
- Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
- Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
- Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
- Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:
Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք: