Վրաստանում բնակիչների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի կտրամադրվի. tert.am
Advertisement 1000 x 90

Վրաստանում բնակիչների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի կտրամադրվի. tert.am

Վրաստանում քաղաքացիների կոմունալ ծախսերի վճարման համար պետբյուջեից 150 միլիոն լարի (շուրջ 46 միլիոն դոլար) գումար կտրամադրվի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով երկրի էներգետիկայի և ջրամատակարարման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիդ Նարմանիային:

Նրա խոսքով՝ կառավարությունը վճարելու է 4 տեսակ կոմունալ ծախսերի համար. էլեկտրականություն, ջրամատակարարում, աղբահանություն և բնական գազ: Կվճարվեն բոլոր այն քաղաքացիների կոմունալ ծառայությունները, որոնք ամսական օգտագործում են 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ:

Այն քաղաքացիների գումարները, որոնք կամավոր կերպով կհրաժարվեն պետության այս աջակցությունից, կուղղվեն երկրում այլ ոլորտների առաջընթացին: Իսկ այն քաղաքացիների գումարները, որոնք արդեն իսկ վճարել են մարտ ամսվա կոմունալների համար, կվերադարձվեն նրանց:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունն իր վրա է վերցնում գարնանային երեք ամիսներին երկրում 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ սպառած բնակիչների կոմունալ ծախսերը: Գախարիան նշել է նաև, որ իրենք հասկանում են, որ ամեն ինչ պետք է անեն աշխատանքը կորցրած բոլոր քաղաքացիների համար, և խոստացել է այդ ուղղությամբ կրկին հատուկ քայլեր ձեռնարկել:

tert.am



Նման նյութեր