Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով
Advertisement 1000 x 90

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով

Սեւանա լիճըինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակարդակից բարձր է եղել 1900 մետր 46 սանտիմետր, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի առաջին երեք ամսում  Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 33 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր:

Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

 



Նման նյութեր