Աղավնաձորի մեկուսարանի՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստացած մի խումբ քաղաքացիներ վերադառնում են տուն: Բժշկական անձնակազմը նրանց ծափերով, կանանց նաև ծաղիկներով է ճանապարհում:>
Այս մասին տեսանյութը հրապարակել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով կազմակերպում է մեկուսարանի բժշկականխարգելիչ միջոցառումները:
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք… Առողջ լինեք… Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես… »,- նշել է նա: