Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը առաջարկում է «կարանտինային համարներ», որոնք իրենց մեջ ներառում են բժշկական ծառայություններ, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթ, հայտնում է CNBC-ը։
Համարներում ապրելը տատանվում է 800-2000 դոլարի միջեւ՝ մեկ գիշերվա համար։ Հյուրերին մատուցվող ծառայությունների շարքում են սննդի մատուցումը եւ անձնական շեֆ-խոհարարը, ինչպես նաեւ համարում մասնավոր մարզասրահը, սպա-պրոցեդուրաները, եւ տնային գրասենյակը։
Ի լրումն COVID-19 թեսթի, որն արժի 500 դոլար, հյուրերը կարող են նաեւ վճարել կորոնավիրուսի բուժման բժշկական ծառայությունների համար, ինչպիսին են օրական երկու անգամ բուժքրոջ այցը՝ 1800 դոլարով, կամ շուջօրյա բուժքույր՝ օրական 4800 դոլարով։