Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին
Advertisement 1000 x 90

Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ծրագրում է 100 մլն դոլար նվիրաբերել Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին, որը ներկայումս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծանր եւ կտրուկ տնտեսական անկում է վերապրում, փոխանցում է FoxNews-ը:

«Ամերիկյան ընտանիքներում պարենային անվտանգության բացակայությունը կարեւոր խնդիր է նույնիսկ սովորական ժամանակներում, եւ ցավոք, COVID-19-ը զգալիորեն մեծացնում է այդ սթրեսը»,- իր Instagram-ում նշել է Բեզոսը. «Հիմա միլիոնավոր ամերիկացիներ պարենային բանկերին են դիմում»:

ԱՄՆ-ում գործում է ավելի քան 200 պարենային բանկ, որոնք 46 մլն մարդու են կերակրում, 2019 թվականին հասույթը կազմել է 2,9 մլրդ դոլար, որի մեծ մասը ծախսվել է մթերքի պահեստավորման համար:

news.am



Նման նյութեր