«…Եվ նա կրկին կերգեր լճի մոտ». իր շոուի հայկական թողարկումից հետո Քիմը երազում է Երևանում Քանյեի համերգի մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«…Եվ նա կրկին կերգեր լճի մոտ». իր շոուի հայկական թողարկումից հետո Քիմը երազում է Երևանում Քանյեի համերգի մասին

Եթեր է թողարկվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր սերիան։ Հերթական թողարկումը նվիրված է նախորդ տարի աշնանը Քիմի եւ Քորթնիի Հայաստան կատարած այցին։ Այցի ընթացքում աստղային քույրերը մկրտել են երեխաներին, մկրտվել են նաեւ իրենք, հանդիպել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին  եւ նրա կնոջը, ինչպես նաեւ այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

«Հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելն ամենահիշվողներից էր։ Դա իսկական բացահայտում էր։ Ես այնքան շատ բան իմացա հայ ազգի պատմության մասին»,- իր տպավորությունների մասին խոսել է Քիմը։

style.news.am