
Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդհանուր առմամբ՝ վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ: Այս ընթացքում կատարվել է 639 հազար թեստավորում: Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ: