Հայկական ծագումով հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը, առաջին անգամ Հայաստան է եկել 1993 թվին:
Ուղևորությունը կազմակերպել էր լրագրող Հարութ Սասունյանը՝ Քըրք Քրքորյանի հորդորով:
Շոու բիզնեսի աստղը պատմական հայրենիք էր եկել բեռնատար իքնաթիռով, իր հետ բերելով 4 միլիոն դոլար արժողությամբ հումանիտար օգնություն:
Շերն այցելել էր հիվանդանոցներ և մանկատներ:
Եղել է Մայր Աթոռում, հանդիպել է հոգևորականների հետ: Շերիլին Սարգսյանին է ընդունել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս լուսանկարն արվել է այդ այցի ժամանակ, և նկարը չի հրապարակվել որևէ կավճաթուղթ ամսագրում, որ պարբերաբար լուսաբանում էր աստղի կյանքը: Երգչուհին կանգնած է հայելու առաջ, որը լուսավորվում է մոմերով, քանի որ այդ տարիներին Հայաստանում էլեկտրամատակարարումը խիստ սահմանափակ էր:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը