Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդ է մահացել։ Մահացածը Մարնեուլի 79-ամյա բնակիչ է։ Այս մասին հայտարարել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին. հայտնում է apsny.ge կայքը։
Բնակիչը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և ուներ ուղեկցվող հիվադություններ։
«Մարտի 31-ին կրիտիկական բժշկության բաժանմունք էր բերվել կրիտիկական վիճակում գտնվող 79-ամյա քաղաքացի, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այսօր առավոտյան ժամը 9-ին, ցավոք սրտի, հիվանդը մահացել է», – հայտնում է Լևան Ռատիանին։