
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել:
Նախարարությունն ուշադրությամբ հետևում է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսից մահացել է երկրի զինված ուժերի քաղաքացիական աշխատակիցներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական համակարգում: