«Ցավոք, չենք կարող պնդել, որ կարողացել ենք տեղորոշել բոլոր քաղաքացիներին». Փաշինյան
Advertisement 1000 x 90

«Ցավոք, չենք կարող պնդել, որ կարողացել ենք տեղորոշել բոլոր քաղաքացիներին». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Հայաստանում տիրող իրավիճակին`նշելով, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսն առաջացրել է տնտեսական և սոցիալական բարդություններ։

«Մենք ընդունել են հակաճգնաժամային 9 միջոցառումների փաթեթներ, որոնցից 5–ը կրում են սոցիալական աջակցության բնույթ, իսկ 4–ը` տնտեսական աջակցության։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել այն քաղաքացիներին, որոնք այս պայմաններում ունեն աջակցության կարիք։ Մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, քանի որ կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային շտաբի գործունեության»,–ասել է Փաշինյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր