Կիրակնամուտ. Մորո Ձորո վանք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կիրակնամուտ. Մորո Ձորո վանք

Երեկոյան աղոթք դրախտային Տավուշ աշխարհի Լուսահովիտ գյուղի Մորո Ձորո Սուրբ Աստվածածին վանքում։

Տեր Աստուած մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ քո ամենահաղթ խաչիդ նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները, որին հայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգևող, առատ ողորմությունդ պարգևիր քո արարածներին՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի: Եվ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ. այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

#ՏաՀույս #Մորո_Ձորո #Կիրակնամուտ