«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլլի Տարը կիսել է իր կարծիքը կորոնավիրուսային պանդեմիայի վերաբերյալ:
– Երկուշաբթի Ա Սերիայում կարող է որոշում կայացվել չեղարկել մրցաշրջանը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Մրցաշրջանը պետք է շարունակվի զոհված երկրպագուներին հարգանքի տուրք մատուցելու համար: Այժմ ժամանակը չէ որոշելու`դադարեցնե՞լ մրցաշրջանը, թե՞ ոչ: Մեծապես նվազել է վարակվածների թիվը: Սեզոնը չեղյալ հայտարարելն անազնիվ կլիներ:
– Որքա՞ն դժվար էին վերջին շաբաթները:
-Դրանք սարսափելի էին: Մենք ապրում ենք սարսափ ֆիլմում: Սկզբում բոլորը մակերեսորեն վերաբերվեցին այս իրավիճակին և համեմատեցին կորոնավիրուսը էբոլայի հետ: Հետո մենք փոխեցինք մեր կարծիքը, երբ առաջին դեմքերը տեսանք Իտալիայում:
Հիմա մենք չենք խոսում կոնկրետ դեպքի, այլ պատերազմի մասին: Երբ տեսնում ես դագաղներով լցված ռազմական բեռնատարներ, կորցնում ես խոսելու ունակությունը: Եվ մահվան դեպքերը ամեն օր, ցավոք, ավելի ու ավելի սարսափելի են դառնում: Սա աղետ է ամբողջ երկրի համար»,- ասել է Տարը:
Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 100 հազար դեպք: Մահացել է ավելի քան 11 հազար մարդ:
Սիրարփի Աղաբաբյան