Ինչպես է ծխելն իրականում ազդում կորոնավիրուսով վարակման հավանականության վրա և դրա հետևանքով բարդությունների հավանականության վրա։ Այս հարցը ուսումնասիրել փորձել են Մայոյի բժշկական կրթության և գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետները։ Նրանց խորհրդատվությունները բերվում են MedicalXpress-ի կայքում։
Ինչպես պարզվել է, ծխելն իրականում ազդում է կորոնավիրուսով վարակման ռիսկի վրա՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը վնասում է որոշ մանրէներից և վիրուսներից օրգանիզմի բնական պաշտպանունակությունը, քանի որ վնասում է շնչառական համակարգը։ Իսկ ահա, ծխելուց հրաժարվելը էականորեն բարձրացնում է վիրուսին դիմադրելու օրգանիզմի շանսերը։
Չինաստանից տվյալների համաձայն, COVID-19-ից մահացությունն ընդհանուր բնակչության համար կազմում է 2%, սակայն հաճախ ծխելուց առաջացած թոքերի հիվանդություններով մարդկանց համար այդ ցուցանիշը աճում է մինչև 6%, այսինքն 3 անգամ ավելի։
Իհարկե, հարկ է նշել, որ ծխելը միակ գործոնը չէ, որը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները։ Ռիսկի մյուս գործոնների թվում են սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը և շաքարախտը։ Այս հիվանդություններով մարդկանց համար մահացության մակարդակը կազմել է 10, 6 և 7 տոկոս՝ համապատասխանաբար։