
Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը՚։
«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։
Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։