Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 131 հազար 646: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 641:
Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 123 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 584: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է:
Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 603: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 069 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 100։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 174 դեպք կա, Ռուսաստանում` 5 հազար 389: ՌԴ-ում մահացել է 45 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։