
Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ իշխանությունները, հիմնվելով առողջապահական վիճակագրության վրա, նշում են, որ կարանտինի արդյունքում նկատվում է վերակենդանացման բաժանմունքների թեթևացում և նոր վարակակիրների աճի տեմպի թուլացում, այդ թվում՝ ծանր հիվանդների պարագայում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:
«Դեռ երեք շաբաթ առաջ մեզ մոտ ամեն օր վարակվածության 22 տոկոս աճ է եղել: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը դարձել է 10 տոկոս: Այսօր այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 5 տոկոս: Մենք կարող ենք եզրակացնել, որ համաճարակի այս փուլը դանդաղում է»-նշել է նախարարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում թեստավորել վիրուսակրի հնարավորինս լայն շրջապատի անձանց, սակայն շատ երկրներ նշում են, որ չունեն համապատասխան ախտորոշիչ բազա, ինչպես նաև բավարար քանակությամբ թեստեր: