
Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225֊ով
| Դիտվել է`


Իրանում, ապրիլի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեկ օրում կորոնավիրուսվ վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 274-ով։ Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։ Ապրիլի 6֊ի տվյալներով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 60 հազար 500։ Մահացածների թիվն ավելացել է 136-ով՝ ընդհանուրը կազմելով 3 հազար 739։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225-ով։ Վարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 24 հազար 236 մարդ։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ