Ալկոգելների արտադրությունը խիստ վերահսկվում է. քանի՞սը սերտիֆիկատ չեն ունեցել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ալկոգելների արտադրությունը խիստ վերահսկվում է. քանի՞սը սերտիֆիկատ չեն ունեցել. armeniasputnik.am

Անցած շաբաթ իրականացված ստուգումների արդյունքում ախտահանիչ միջոցներ արտադրող 20 ընկերություններից 19-ը ներկայացրել են տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` պատասխանելով շուկայում առկա ախտահանիչ միջոցների որակի մասին հարցին։

«20-ից ընդամենը մեկ ընկերություն չի ունեցել, որը նաև դիմել է ստանալու։ Նախարարության տեխնիկական համապատասխանության սերտիֆիկացման ՊՈԱԿ–ի կողմից այն բոլոր ընկերությունները, որոնց տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ, պարբերաբար նաև ստուգվում են։ Այդ գործիքակազմն այժմ ավելի է կիրառվում» ,– ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում տնտեսական գործունեության այս ոլորտի նկատմամբ ուշադրությունը թուլացնել չի կարելի։

Հիշեցնենք, Հայաստանում մինչև ս.թ. մարտ ամիսն ալկոգել արտադրող 3 ընկերություն էր գործում։ Այսօր դրանց թիվն արդեն երկու տասնյակի է հասել։

armeniasputnik.am