«Ցրտահարության վտանգ կա». Սուրենյանը խորհուրդ է տալիս ջեռուցել ջերմոցները
Advertisement 1000 x 90

«Ցրտահարության վտանգ կա». Սուրենյանը խորհուրդ է տալիս ջեռուցել ջերմոցները

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարության վտանգ կա։

«Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,–գրել է նա։

Սուրենյանը հայտնում է նաև, որ ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8–ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Իսկ ապրիլի 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 12-15 աստիճանով։ Քամին կլինի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։



Նման նյութեր