«Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին
Advertisement 1000 x 90

«Հայրիկ, դու թմրամոլ ես». Գուֆը ցույց է տվել՝ ինչպես է նրա հետ շփվում 9-ամյա որդին

Ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը (Գուֆը) կրկին խնդիրներ ունի։ Վերջերս նա հայտնվել էր հերթական աղմկոտ սկանդալում, ինչից հետո վերականգման համար հիվանդանոց էր ընկել։ Գուֆն աղմկոտ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Կոմունարկայում է հայտնվել Այզայի պատճառով։ Հիմա էլ ռեփերը նրան մեղադրում է նրանում, որ որդին իրեն լուրջ չի ընդունում։ Ալեքսեյը հրապարակել է երեխայի հետ խոսակցության մի հատված։ Դրանում երեւում է, որ 9-ամյա տղային հայտնի է Դոլմատովի՝ արգելված իրերի հետ կապված խնդիրի մասին։

«Շփումը Սեմի հետ… Շնորհակալություն Այզա»,- կադրը մակագրել է Գուֆը։ Նրա նախկին կինը չի լռել. «Դու ավելի վատն ես անում միայն քո տղային, խնայիր նրա նյարդերը։ Նա մեծացել է ու տեսնում է ամեն ինչ։ Ես ամբողջ կյանքում քեզ պաշտպանում եմ ե՛ւ Սեմի, ե՛ւ մյուսների առաջ։ Հաջողություն քեզ։ Հույս ունեմ՝ վստահ ես նրանում, ինչ անում ես»։

news.am