Մեծ Բրիտանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել

2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիս Մեծ Բրիտանիայի տարածք ժամանած   ներգաղթյալների թիվը հասել է 650 հազարի: Այդ մասին ասված է Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի հաշվետվության մեջ:

Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային է դարձել, տեղեկացնում է BBC-ին:

Միացյալ Թագավորություն եկած Եվրամիության քաղաքացիների թիվը նույնպես ռեկորդ Է սահմանել՝ 284 հազար:

Զուտ միգրացիայի ցուցանիշը (երկիր ժամանածների թիվը՝ հանած մեկնածներին) կազմել է 335 հազար, ինչg այնքան էլ բարձր չէ անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ:

Հետազոտությունը հիմնականում ընդգրկում է այն ժամանակաշրջանը, որը նախորդել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեին և չի արտացոլում դինամիկայի այն փոփոխությունները, որոնք, հնարավոր է, կատարվել են հանրաքվեից հետո:



Նման նյութեր