Ո՞ւր են անհետացել Լերա Կուդրյավցեւայի շուրթերը
Advertisement 1000 x 90

Ո՞ւր են անհետացել Լերա Կուդրյավցեւայի շուրթերը

Լերա Կուդրյավցեւայի երկրպագուները համացանցում ուշադրություն են դարձրել նրա նոր լուսանկարին։ Նրանց կարծիքով՝ հայտնի հաղորդավարուհին արտաքինը շտկումների է ենթարկել։

Իբրեւ փոխվել է Լերա Կուդրյավցեւայի շուրթների ձեւը. նախկինում նրա շուրթերն ավելի ուռած էին, իսկ այժմ դրանք նկատելիորեն բարակել են։ Լրագրողները դիմել են կոսմետոլոգին, որպեսզի նա մեկնաբանի՝ արդյոք Լերա Կուդրյվցեւան իսկապես ինչ-որ բան է արել դեմքի հետ։

«Լերան շատ երիտասարդ տեսք ունի։ Կարծում եմ՝ շուրթերին բիոպոլիմերային գել է ներարկված եղել, որը նա հեռացրել է վիրատահական ճանապարհով, քանի որ այն հանգեցնում է դեֆորմացիայի եւ բորբոքումների»,- այս եզահանգմանն է հանգել փորձագետը։

Մասնագնետը պարզաբանել է, որ 2000-ականներին շատ կոսմտելոգներ անորակ նյութեր էին օգտագործում։ Արդյունքում գելը, որը ներարկվել է նրանց հաճախորդների շուրթերին, կարող էր անջատվել օրգանիզմի կողմից, ինչի հետեւանքով շուրթերը փոխում էին ձեւն ու մեծանում։

«Նյութը վնասակար է, այդ պատճառով շուրթերը մեծացնելու համար ավելի լավ է գիալուրոնային թթու օգտագործել»,- մասնագետի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Ի դեպ, ավելի վաղ Լերա Կուդրյավցեւան խոստովանել է, որ կրծքից հեռացրել է իմպլանտները, որոնցից մեկը պատռվել էր։ Բարեբախատար, բժիշկներին հաջողվել է փրկել Կուդրյավցեւայի կյանքը։ Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում նա խոստովանել է, որ իր նոր «հին» կազմվածքն ամբողջությամբ բավարարում է երիտասարդ ամուսնուն։ Հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ ինքը երբեք որեւէ այլ առիթով վիրահատության չի ենթարկվել։

news.am