Թբիլիսիի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել Ամանորի կապակցությամբ քաղաքի կենտրոնական փողոցների ձևավորմանը, Ռուսթավելիի և Ճավճավաձեի պողատաներում արդեն տոնական զարդարանքներ են հայտնվել:
«Այս տարի ամանորյա լուսավորությամբ կզարդարվեն քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները: Ամբողջությամբ վերականգնվել ու կարգի են բերվել հին լուսատուները, իսկ քաղաքի մի քանի փողոցներում կանցկացվի նոր լուսավորություն»,- քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
Քաղաքապետարանը պլանավորում է ամանորյա լուսավորությամբ զարդարել Թբիլիսի շուրջ 30 փողոց: Լուսավորությունը կմիացնեն դեկտեմբերի 15-ին: Ամանորյա լուսավորության համար Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից կհատկացվի մինչև 1,2 մլն լարի (մոտավորապես 473,3 հազար դոլար):