Ես չեմ որոշելու՝ հիվանդին չընդունելը սխալ է, թե ոչ․ բժիշկը հիվանդին տեղափոխելու որոշումը կայացրել է՝ իրավիճակից ելնելով. Աբովյանի ԲԿ տնօրենը՝ թոքաբորբով հիվանդին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տանելու մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ որոշելու՝ հիվանդին չընդունելը սխալ է, թե ոչ․ բժիշկը հիվանդին տեղափոխելու որոշումը կայացրել է՝ իրավիճակից ելնելով. Աբովյանի ԲԿ տնօրենը՝ թոքաբորբով հիվանդին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տանելու մասին. tert.am

Բնականաբար բժիշկիները տեղեկացված են եղել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, պարզապես հաշվի են առել հիվանդի ծանրության աստիճանը, դրա համար դիմել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և այնտեղ շատ ժամանակ չեն կորցրել, րոպեների ընթացքում տեղափոխությունը շարունակել են դեպի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն տանելուն, որտեղ նրան չեն ընդունել:

Նշենք, որ հիվանդին այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակը ծանր է եղել, նա մահացել է հիվանդանոց հասնելու պահին:

Հարցին, թե սխալ է համարում, որ «Գրգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չեն ընդունել հիվանդին, Վարդան Մանուկյանն ասաց, որ այդպես չի կարծում: «Ես չեմ որոշելու՝ սխալ է, թե ոչ, բժիշկը կողմնորոշվել է՝ այդ իրավիճակից ելնելով և շարունակել է տեղափոխությունը»,-ասաց նա:

Հարցին, թե չի կարծում, որ եթե «Էրեբունի» ԲԿ ավելի շուտ տեղափոխած լինեին հիվանդին, հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել, Աբովյան ԲԿ տնօրենն ասաց, որ ոչ մեկը դա չի կարող ասել, քանի որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, տեղափոխման ընթացքում էլ երևույթները խորացել են: «Բժիշկների կողմից ամեն ինչ օպերատիվ, արագ է արվել, մեքենաները հագեցած են եղել համապատասխան սարքավորումներով, թթվածնով ապահովել են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կորանավիրուս հայտնաբերվել է հիվանդի մոտ, ԲԿ տնօրենն ասաց, որ սպասում են պատասխանին:

tert.am