Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում
Advertisement 1000 x 90

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:

Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նախորդ օրերի համեմատ Իրանում վարակի արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունում նվազման միտում է նկատվում: Նախորդ օրերին վարակվածների թիվն ավելանում էր 2 հազար 274-ով, 2 հազար 483-ով, 2 հազար 560-ով:

Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուրը կազմելով 3 հազար 872: Մահացության ցուցանիշի ավելացման պարագայում ևս տեսնում ենք նվազում: Նախորդող օրերին մեկ օրում գրանցվում էին մահվան 136, 151, 158 նոր դեպքեր:



Նման նյութեր