Ալեքսան խլել է Ֆիլիպ Կիրկորովի բալետի թատրոնի՝ հղի արտիստի սիրելիին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեքսան խլել է Ֆիլիպ Կիրկորովի բալետի թատրոնի՝ հղի արտիստի սիրելիին

Մի քանի օր առաջ երգչուհի Ալեքսան, որը հայտնի է դարձել «Фабрика звезд 4» նախագծին մասնակցելուց հետո, Instagram-ում հայտնել է իր նոր իրավեպի մասին։ Երգչուհու ընտրյալն աստղային ֆիթնես մարզիչ Վյաչեսլավ Դայչեւն է։ Զույգն արդեն միասին է ապրում։ Իսկ երգչուհին չի հոգնում կրկնել, որ վերջապես գտել է անձնական երջանկությունը։ Բայց ամեն ինչ այնքնան էլ հարթ չէ. Վյաչեսլավի նախկին սիրելին տառապում է։

Նշվում է, որ երգչուհին խլել է Ալեքսանդրա Սիվկովայի սիրելիին, որն աշխատում է Կիրկորովի պարային խմբում։ Եվ նույնիսկ փաստը, որ նրա ընկերուհին երեխայի է սպասում, Ալեքսային չի հուզել։ Ըստ ամենայնի՝ Դայչեւին՝ եւս, հայտնում է StarHit-ը։ Կիրկորովի բալետի պարուհին խոստովանել է, որ չէր ցանկանում բարձրացնել այդ թեման, սակայն հանրային հնչեղությունը ստիպել է դա անել։ Նա վստահեցրել է, որ դեռ այն օրվա առավոտյան, երբ ամուսինը հայտնել է բաժանվելու մասին, իրենց մոտ ամեն ինչ հիանալի է եղել։

«Առավոտը՝ սիրո խոստովանությամբ, համբույրներով ու նրբությամբ եւ երեկո, երբ նա տուն չեկավ։ Օր, երբ քեզ ասում են, որ չեն սիրում եւ երջանկությունն ուրիշն է»,- Instagram-ում նշել է Ալեքսանդրան։ Նա ծանր է ընդունել ամուսնու դավաճանությունը, քանի որ այժմ հղիության վեցերորդ ամսում է։ «Իմ աշխարհը կործանվել է։ Այո, ինձ համար շատ ցավոտ է»,- հետեւորդներին հայտնել է նա։

Ընդ որում, Սիվկովան նշել է, որ չի խոչընդոտի ամուսնու նոր հարաբերություններին եւ հույս ունի, որ դեռ կգտնի իր երջանկությունը։ Հիմա արդեն պարուհու մտքերն ապագա որդու մասին են։

news.am