Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»
Advertisement 1000 x 90

Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»

Հնդկաստանում զույգն իր նորածին երկվորյակներին անվանել է «Կորոնա» և «Քովիդ». այս մասին գրում է հնդկական «Press Trust of India» լրատվականը։

Երկվորյակները ծնվել են Հնդկաստանում մարտի 27 -ին՝ կարանտինի ընթացքում։ «Ծննդաբերությունը բարդություններով է ընթացել, ուստի ես և ամուսինս որոշեցինք օրն, իսկապես, հիշարժան դարձնել»,-ասել է երկվորյակների 27-ամյա մայրը։ Կինը նաև նշել է, թր թեև կորոնավիրուսը վտանգավոր է և սպառնում է մարդկանց կյանքին, այնուամենայնիվ, դրա շնորհիվ մարդությունը սկսեց կենտրոնանալ սանիտարական վիճակի և հիգիենայի վրա։ «Երբ բուժանձնակազմը սկսեց մեր երեխաներին Կորոնա և Քովիդ անվանել, մենք վերջնականապես որոշեցինք անվանակոչել նրանց համաճարակի պատվին»,-ավելացրել է մայրը։



Նման նյութեր