
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 հազար 672-ի: Վարակվածության դեպքեր արձանագրվել են երկրի 81 շրջանում: Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, միայն Մոսկվայում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 660-ով: