Համաձայն ekhokavkaza լրատվական կայքի տվյալների, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ազգային գվարդիայի սպասարկման ծառայության 6 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակում: Վարակի առաջնային աղբյուր է հանդիսացել վարակվածներից մեկի ազգականը, ով եկել էր Ադրբեջանից:
2020թ.փետրվարի կեսերից COVID-19 վիրուսի խնդիրներն Ադրբեջանի առողջապահական ոլորտն ենթարկեցին կոլապսի և այժմ բուժհաստատություններում ոչ միայն անձնակազմի և սարքավորումների պակասի խնդիր կա, այլ նաև առկա է առաջին անհրաժեշտության դեղորայքի դեֆիցիտ: Ադրբեջանի շրջանների մեծ մասի բնակչությունը գրեթե չունի բժշկական սպասարկման հասանելիություն։ Նրանց մեծ մասը ոտքով գնում է մոտակա բժշկական հաստատություններ, իսկ տեղերում դեղորայքի պակասը սովորական երևույթ է: Բնակչության մեծամասնության համար բուժօգնությունը դժվարհասանելի է, քանի որ վերջիններս բժիշկներին վճարելու համար գումար չունեն։ Ադրբեջանում առողջապահության ենթակառուցվածքը խիստ սահմանափակ է: Բժշկական անձնակազմի մոտիվացիայի և նրանց ապահովման համակարգերը թերի են, և նույնիսկ իրենց չափորոշիչներով առաջատար բժիշկներն ու սանիտարներնունեն թերի հակահամաճարակային պատրաստվածություն։
Իսկ մինչև Ադրբեջան-Վրաստան սահմանների փակման երկկողմանի որոշման ընդունումը (2020թ. մարտի 14) Ադրբեջանի իշխանությունները «լռակյաց» միջնորդել են, որպեսզի իրենց վարակակիր քաղաքացիներն (և ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիներն) անարգել հատեն սահմանը և մեկնեն Վրաստանի տարածք, այդպիսով հետապնդելով առնվազն երկու նպատակ առաջինը՝ Ադրբեջանի տարածքից որքան հնարավոր է շատ վարակակիրների դուրսբերում և երկրորդը՝ Վրաստանի տնտեսության թուլացում, որը հետագայում Ադրբեջանին կընձեռի հնարավորություն Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հանդես գալու որպես «խաղի կանոնների» թելադրող և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ադրբեջանական բիզնեսի զարգացմանը Վրաստանի տարածքում: