
Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մարտի 11-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 26 հազար գողություն: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 17 հազար, այսինքն՝ 34.9 տոկոսով պակաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր կողոպուտի 815, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 543 դեպք: Գրանցվել է 33.4 տոկոսով նվազում: