Ասպիրինը կարող է օգտագործվել ոչ միայն ցավը հանգստացնելու նպատակով։ Adme.ru կայքը գրում է, որ այս դեղամիջոցը, որն առանց բաղադրատոմսի կարելի է գնել ցանկացած դեղատանը, զարմանալի հատկություններ ունի, որոնց մասին չգիտեն շատերը։
Օգնում է բշտիկների դեմ պայքարում։ Իր բորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը քչացնում է բշտիկների քանակը, հանգստացնում մաշկը։ Անհրաժեշտ է 2-3 պարկուճ մանրացնել և խառնել կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսեք դեմքին, թողեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք։ Այս միջոցը չի կարելի օգտագործել արևի տակ դուրս գալուց առաջ։
Հանգստացնում է քորը միջատների խայթոցից հետո։ Ասպիրինը կարող է նաև թեթևացնել միջատների խայթոցի արդյունքում առաջացող քորն ու այտուցը։ Դեղահաբը թրջեք ջրով, որպեսզի ստանաք պաստա, քսեք այն խայթած հատվածին և թողեք մի քանի րոպե։
Փակում է ծակոտիները։ Ասպիրինը նորմալացնում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչի արդյունքում փոքրանում են ծակոտիների չափերը։ Արդյունքում՝ մաշկը դառնում է հարթ և փայլուն։ Այդ նպատակով պետք է դիմակ պատրաստել, որը կտևի 5 րոպեից ոչ ավելի։ Անհրաժեշտ է.
ասպիրինի 7 պարկուճ
3 թեյի գդալ բնական յոգուրտ կամ թթվասեր
1 ճաշի գդալ մեղր
Դիմակը քսեք դեմքին, պահեք 3-5 րոպե, լվացեք ջրով։
Ազատում է թեփից։ Թեփը ոչ միայն տգեղ է, այլև անհարմարություն է ստեղծում քորի պատճառով։ Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է ասօրինի 2 դեղահաբը մանրացնել, խառնել շամպունի հետ՝ մազերը լվանալու համար։
Շերտազատող միջոց է։ Ացետիլսալիցիլաթթուն հաջողությամբ պայքարում է մահացած բիջների դեմ։ Մի քանի պարկուճ ասպիրինը խառնեք ջրի հետ։ Խառնուրդը քսեք մաշկին, թողեք մի քանի րոպե, ապա մերսեք և լվացեք ջրով։ Եթե մաշկը զգայուն է, զգուշություն ցուցաբերեք, քանի որ սա կարող է գրգռել մաշկը։
Օգնում է ազատվել կոշտուկներից։ Բացի սրանից՝ ասպիրինը կարող է նաև փափկեցնել ոտքի մաշկը։ Մանրացրեք ասպիրինի 7 դեղահաբ, խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հետ, որպեսզի պաստա ստանաք։ Քսեք ոտքերին, պահեք 10 րոպե։ Ապա քարով քերեք պրոբլեմատիկ հատվածները։
Վերականգնում է վնասված մազերը։ Ասպիրինը մազերը կարող է դարձնել հարթ, փայլուն, ներկելուց հետո պահպանել գույնը։ Տաք ջրի մեջ բացեք ասպիրինը։ Գլուխը լվանալուց հետք քսեք մազերին։ Թողեք 15 րոպե, ապա լվացեք։
Հագուստից հեռացնում է քրտինքի հետքերը։ Ասպիրինի մեկ դեղահաբը խառնեք տաք ջրի հետ, քսեք կեղտոտ հատվածներին և թողեք ամբողջ գիշեր։ Սովորականի նման լվացեք հագուստը։
Լոգարանից հեռացնում է օճառի մնացորդները։ Մանրացրեք ասպիրինի հինգ դեղահաբ և խառնեք լվացող միջոցի հետ։ Խառնուրդը քսեք անհրաժեշտ հատվածներին, թողեք 30 րոպե, ինչից հետո հեշտությամբ կարող եք մաքրել սպունգով։
Երկարացնում է կտրված ծաղիկների կյանքը։ Ծաղկեփունջը ծաղկամանում ավելի երկար կմնա, եթե ջրի մեջ ասպիրինի մեկ դեղահաբ գցեք։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ասպիրինը փոխում է ջրի pH-ը, և բակերիաների աճը դանդաղում է։ Այս միջոցը հատկապես լավ է աշխատում վարդերի դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը