Կորոնազրույց․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում կորոնավիրուսով քանի՞ պացիենտ է բուժվում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կորոնազրույց․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում կորոնավիրուսով քանի՞ պացիենտ է բուժվում

Այսօր մեր հաղորդաշարի հյուրն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․

1․ Այս պահի դրությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում կորոնավիրուսով քանի՞ պացիենտ է բուժվում։ Ինչպե՞ս են իրենց զգում։ Քանի՞սն են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի՞սն են արհեստական շնչառության ապարատներին միացած։

2․ Կորոնավիրուսով պացիենտների շրջանում կա՞ն երեխաներ։

3․ Կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժումն ինչպե՞ս եք իրականացնում, ի՞նչ դեղամիջոցներ եւ մոտեցումներ եք օգտագործում։

4․ Արտերկրում բազմաթիվ մասնագետներ կորոնավիրուսային վարակի բուժման իրենց փորձի հիման վրա գիտական/հետազոտական աշխատանքներ են գրում։ Հայաստանում նման աշխատանքներ արվու՞մ են։

5․ Հիվանդանոցի մահճակալային ֆոնդը ինչպիսի՞ն է, միաժամանակ քանի՞ պացենտի է հնարավոր բուժել։

6․ Այս պահին կորոնավիրուսով պացիենտներից բացի այլ պացիենտներ հիվանդանոցում բուժվու՞մ են։

7․ Ի՞նչ են այսօր անում նեղ մասնագետները, ովքեր վարակաբաններ չեն։ Նրանք աշխատանքի գալի՞ս են։

med.news.am



Նման նյութեր