
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից:
Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Դեռևս նախորդ ամիս` մարտին, Պաուլո Մալդինին և իր որդին, ով ևս ֆուտբոլիստ է, վարակվել էին կորոնավիրուսով: Երկուսն էլ բուժզննում են անցել և ամբողջապես ապաքինվել են վիրուսից: Մալդինին արդեն իսկ վերադարձել է աշխատանքի: