Գեղասահքի աշխարհի առաջնությունը կարող է անցկացել ընթացիկ տարվա ավարտին:
Այս մասին գրում է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այժմ ֆեդերացիան քննարկում է այն տարբերակը, որ ԱԱ-ն անցկացվի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ամիսների ընթացքում: Սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան:
Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի առաջնությունը չի կայանա կորոնավիրուսի տարածման պատճառով: Աշխարհի առաջնությունն այս տարի պետք է կայանար կանադական Մոնրեալ քաղաքում մարտի 16-22-ը, սակայն այն, ինչպես միջազգային մի շարք մրցաշարեր, չեղարկվել են: