Գիշերվա ցուրտ եղանակից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել
Advertisement 1000 x 90

Գիշերվա ցուրտ եղանակից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել

Ապրիլի 9-ի գիշերը հանրապետությունում արձանագրված ցուրտ եղանակից գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք»,ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։

«Վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը։



Նման նյութեր