«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը:
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկների»:
Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից