Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ

Վաշինգտոնի Ազգային տաճարում 2020 թվականի մարտի 4-ին «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ Հորովից):

Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Համերգի ընթացքում հնչել են Շարաֆյանի «Հայ Ոդիսական» մեծակտավ սյուիտը նվագախմբի և «Զուլալ» վոկալ եռյակի համար` գրված PostClassical Ensemble-ի պատվերով, ինչպես նաև Շարաֆյանի թավջութակի 2-րդ կոնցերտը` հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։

Երաժշտությունն ուղեկցվել է սիրիահայ արվեստագետ, Նյու-Յորքաբնակ նկարիչ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Երեկոն մեկնարկել է «Դլե յամանով»՝ հռչակավոր