«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են մշակել և տպել 3D տպիչների վրա: Դրանք ծրագրում են բաժանել Հայաստանի հիվանդանոցների և պոլիկլինիկաների բուժաշխատողներին:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Վարդենիսի և Ճամբարակի շրջաններում «Արմաթ» ակումբների ղեկավարներից մեկը՝ Մերի Սարգսյանը, դիմակ-վահանների մշակմամբ և տպմամբ զբաղվել են ակումբների ղեկավարները՝ բոլորը տնից: Այդ աշխատանքներին աշակերտները չեն մասնակցել՝ ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում նրանց անվտանգության նկատառումներից: Սակայն երեխաների հետ դասերը, իհարկե, չեն դադարել, դրանք անցկացվում են հեռահար:

Դիմակ-վահանները ծածկում են բուժաշխատողի դեմքը՝ այն պաշտպանելով աշխատանքի ժամանակ աչքերում վիրուսների թափանցելուց, ինչպես նաև ապահովելով հավելյալ պաշտպանությունը վիրաբուժական դիմակների մակերեսին: Արմաթցիները հույս ունեն, որ այդ դիմակները կօգնեն բուժաշխատողներին պաշտպանվել կորոնավիրոսով վարակումից:

Դիմակ-վահաններն արդեն փոխանցվել են շրջանների կամ խոշոր քաղաքների վարչակազմեր և քաղաքապետարաններ, որպեսզի դրանք բաշխեն բուժհաստատություններին:

Որոշ շրջաններում մտադիր են նույն 3D տպիչների օգնությամբ հատուկ դիմակներ ստեղծել, որոնք փակում են քիթն ու բերանը, սակայն պիտանի են ախտահանումից հետո օգտագործման համար:

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ուսումնական ծրագիրն ուղղված է Հայաստանի բոլոր դպրոցներում տեխնիկական կրթության աջակցմանը: Ակումբներն առաջարկում են անվճար ինժեներական կրթություն 10-18 տարեկան երեխաների համար:

Վերջերս ծրագիրը սկսեցին «արտահանել» նաև այդ երկրներ, այդ թվում՝ Հնդկաստան:

2020-ի հունվարի դրությամբ Հայաստանում, Արցախում և Վրաստանում գործում են «Արմաթի» 575 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ սովորում է մոտ 15 000 երեխա:

med.news.am