«Comedy Woman»-ից Նատալյա Եփրիկյանը ինքնամեկուսացել է Հայաստանի հանգստավայրերից մեկում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Comedy Woman»-ից Նատալյա Եփրիկյանը ինքնամեկուսացել է Հայաստանի հանգստավայրերից մեկում

Մինչ ռուսական շոու-բիզնեսի աստղերն ինքնամեկուսացել են իրենց տներում, «Comedy Woman» հեռուստանախագծի մասնակից եւ հեղինակ Նատալյա Եփրիկյանը եկել է Հայաստան, ուր կարանտինն անցկացնելու համար իդեալական վայր է գտել։ Աստղը հանգստանում է Ջերմուկ քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղից ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում։

Նատալյան զբոսնում է լեռներում, գրքեր կարդում ու շփվում ընկերների հետ։

 

«Горнер Бразерс, Гранд отель Карантин», – այսպես է իր լուսանկարները մակագրում հայտնի հեռուստանախագծի աստղը:

Եփրիկյանի ուրախ ինքնամեկուսացմանն ընկերակցում է նրա ընկերը՝ երգիչ եւ դերասան Արսեն Գրիգորյանը, որը հանդես է գալիս Kamil Show կատակերգական կերպարում։ Երբ 2018թ.-ին նա ցանկանում էր Հայաստանը «Եվրատեսիլ»-ին ներկայացնել «Puerto Rico» երգով, նրան իր միկրոբլոգում աջակցեց Նատալյա Անդրեեւնան։

«Իմ շատ մտերիմ, տգեղ ընկերուհի Kamil-ը պատրաստվում է Հայաստանից «Եվրատեսիլ» գնալ Պորտուգալիա։ Աջակցում եմ քեզ, սիրելիս։ Այս մրցույթին առանց հումորի շատ դժվար է հաղթել»,- գրել է Նատալյան։

style.news.am