Նայելով այս կադրերին, անհնար է չգնահատել նրանց անձնազոհ աշխատանքը, որ անում են ոչ միայն արդեն վարակված մարդկանց, այլև մեզ բոլորիս փրկելու համար։
Սկսած մարտի 1-ից, երբ Հայաստանում բացահայտվեց SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, բժիշկներն արտակարգ ռեժիմով են աշխատում։ Հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների «բախտն է բերել». նրանք վարակվածներին են բուժում։ Այստեղ բժիշկներն աշխատում են օրական գրեթե 24 ժամ, սակայն նրանց համար ամենադժվարն այն է, որ չեն կարող տուն գնալ։
Բժիշկներից շատերը մեկուսացվել են իրենց ընտանիքներից, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել ընտանիքի անդամներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ միայն հեռվից են տեսել։ Շատերը խոստովանում են, որ կարոտել են մտերիմներին գրկելուն ու երկար սպասված հանդիպման մասին միտքն օգնում է նրանց անդադար աշխատել ու հավատալ, որ վարակը կհաղթահարվի։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am