Բերնարդ Շոուի 30 հետաքրքիր մտքերը
Advertisement 1000 x 90

Բերնարդ Շոուի 30 հետաքրքիր մտքերը

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, ով միաժամանակ արժանացել է և՛ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի, և՛ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար «Օսկարի»։

Նրա կենսափորձն ու իմաստնությունն իրենց արտացոլումն են գտել նրա հանճարեղ ստեղծագործությունների և դիպուկ արտահայտությունների մեջ։

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բեռնարդ  Շոուի մտքերը մարդկային փնթփնթոցի և ծուլության դեմ:

1. Աշխարհը բաղկացած է անբաններից, որոնք ուզում են փող ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, որոնք պատրաստ են առանց հարստանալու աշխատել։

2. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է։

3. Ատելությունը վախկոտի զգացած վախի համար վրեժն է։

4. Մենք իրավունք չունենք երջանկություն սպառել՝ առանց այն արտադրելու։

5. Կատարյալ ամուսին է այն տղամարդը, ով համարում է, որ կատարյալ կին ունի։

6. Կարողանալ տանել միայնությունը և նրանից հաճույք ստանալ՝ մեծագույն շնորհ է։

7. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, եթե դրան գումարած՝ դուք նաև հիմար եք։

8. Երբեմն պետք է ուրախացնել մարդկանց, որպեսզի նրանց շեղեք ձեզ կախելու մտադրությունից։

9. Մերձավորի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։

10. Կանայք մի տեսակ միանգամից են կռահում՝ ում հետ ենք մենք պատրաստ նրանց դավաճանել։

11. Չկա այնպիսի կին, որին հաջողվի «ցտեսություն» ասել 30-ից պակաս բառերով։

12. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կանանց հետ, քան ձանձրալի։

Ճիշտ է, առաջիններին երբեմն ուզում ես խեղդել, բայց ոչ երբեք` նրանցից բաժանվել։

13. Ալկոհոլը «կյանք» անունով վիրահատության անզգայացումն է։

14. Մարդիկ, որոնք օժտված չեն իրականության օբյեկտիվ ընկալման զգացումով, այն ցինիզմ են անվանում։

15. Ով կարողանում է, անում է, ով չի կարողանում, սովորեցնում է ուրիշներին։

16. Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք։

17. Ծերանալը ձանձրալի բան է, բայց դա երկար ապրելու միակ տարբերակն է։

18. Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ երբեք պատմությունից դասեր չեն քաղում։

19. Թերթը հեծանվից ընկնելու և քաղաքակրթության կործանման միջև ոչ մի տարբերություն չդնող տպագիր օրգան է։

20. Դեմոկրատիան մեր գլխավերևում կախված փուչիկ է, որը մեզ ստիպում է վերև նայել, մինչ ուրիշները դատարկում են մեր գրպանները։

21. Եթե դուք խնձոր ունեք, ես էլ ունեմ, ապա եթե դրանք փոխանակենք, միևնույն է, կունենանք 1-ական խնձոր։

Իսկ եթե փոխանակվենք մեր ունեցած 1-ական գաղափարներով, ապա յուրաքանչյուրս կունենանք 2-ական գաղափար։

22. Առողջ դատողությունն ու աշխատասիրությունը կարող են կոմպենսացնել տաղանդի բացակայությունը։

Իսկ հնարավոր է՝ լինեք հանճարների մեջ հանճարեղագույնը, սակայն սեփական հիմարության պատճառով կործանեք ձեր ողջ կյանքը։

23. Կոչումներն ու տիտղոսները հորինված են նրանց համար, ում ավանդն ու վաստակը երկրի առջև անվիճելի են, սակայն այդ երկրի ժողովուրդը դրանցից տեղյակ չէ։

24. Մարդն աղյուսի նման է. երբ վառվում է՝ պնդանում է։

25. Հեղինակությունը դիմակ է, որը մարդը ողջ կյանքում ստիպված է կրել տաբատի կամ պիջակի պես։

26. Ոչնչի չհավատացող մարդն ամեն ինչից վախենում է։

27. Բնությունը դատարկություն չի հանդուրժում։

Այնտեղ, ուր մարդիկ ճշմարտությունը չգիտեն, բացը լրացնում են հորինվածքով։

28. Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, անխելքը փորձում է աշխարհն իրեն հարմարեցնել։

Այդ պատճառով էլ առաջընթացը միշտ կախված է անխելքներից։

29. Սկզբունքներ չունեցող հարուստ մարդիկ ավելի վտանգավոր են ժամանակակից հասարակության մեջ, քան բարոյականություն չունեցող աղքատ կանայք։

30. Այժմ, երբ մենք սովորեցինք թռչունների պես օդով թռչել, ձկների նման լողալ ջրի տակ, մեզ պակասում է միայն մի բան՝ ապրել հողի վրա մարդկանց նման։

Նյութը հրապարակման պատրաստեց Գոհար Սավզյանը