Այս ծանր ժամանակաշրջանում, երբ աշխարհը պայքարում է համավարակի ճիրաններում, ու զանգվածային լրատվության միջոցները բախվել են նոր մարտահրավերների, հայկական պետական «Արմենպրես» գործակալությունն իր «դռներն է բացում» աշխարհասփյուռ հայկական համայնքների ԶԼՄ-ների առջև։ Այսուհետ «Արմենպրես»-ի լրահոսում կկարդաք Սփյուռքի հայկական լրատվամիջոցների կարևոր ու հետաքրքրական հոդվածները՝ առանց խմբագրական միջամտության, նաև՝ պահպանելով դասական ուղղագրության ու սկզբնաղբյուրին հղման կանոնները։
Սփյուռքի հայկական լրատվամիջոցները հայկական համայնքին, երկրների կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, ողջ հայությանը հուզող հիմնահարցերին և կորոնավիրուսային համավարակի՝ համայնքի կյանքում թողած ազդեցությանն առնչվող նյութերը կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։