
ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարությանը կառաջարկի երկարաձգել արտակարգ դրությունը: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն:
«Մեր առաջարկը կառավարությանը լինելու է երկարաձգել արտակարգ դրությունը: Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»,-ասաց Թոորոսյանը: