Louis Vuitton-ը ֆրանսիական հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխման 261 սարք կփոխանցի
Advertisement 1000 x 90

Louis Vuitton-ը ֆրանսիական հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխման 261 սարք կփոխանցի

Louis Vuitton նորաձեւության տունը ֆրանսիական հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխման 261 սարք կփոխանցի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։

Ընկերությունը վերապրոֆիլավորել է 12 ֆաբրիկաները բժշկական պաշտպանիչ դիկմակներ կարելու համար, ինչպես նաեւ միջոցներ նվիրաբերել բժշկական հաստատություններին։ Բացի այդ՝ թոքերի արհեստական օդափոխման սարքավորումներ ձեռք բերել, որոնք ներկայիս պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ են։

Ֆրանսիական նորաձեւության տները ավելի են փորձում վերաորակավորել արտադրությունը բժշկական նշանակության ապրանքների, որոնք այժմ շատ պահանջված են։ Այդ գործողությունները պայմանավորված են նրանով, որ ճգնաժամը, որն առաջացրել է կորոնավիրուստը, էականորեն նվազեցրել է նորաձեւ իրերի պահանջարկը։

news.am



Նման նյութեր